Գերմանիայի դաշնային դատախազությունը ձերբակալել է երեք անչափահասի՝ աջ ծայրահեղական խմբավորման անդամակցության ենթադրյալ մեղադրանքով
Գերմանիայի դաշնային դատախազությունը ձերբակալել է Գերմանիայի երեք քաղաքացիների՝ «Տեռոր 18» աջ ծայրահեղական խմբավորմանը անդամակցելու ենթադրյալ մեղադրանքով, հաղորդում է «Վելտե» թերթը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ 14 և 15 տարեկան դեռահասները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության անդամակցության, ինչպես նաև պետության դեմ բռնի գործողությունների, ինչպես նաև օտարերկրացիների ու քաղաքական գործիչների սպանության պլանավորման մեջ։
Նրանք ձերբակալվել են Բրանդենբուրգում և Ստորին Սաքսոնիայում։
Բացի այդ, Գերմանիայի մի քանի դաշնային նահանգներում միաժամանակ խուզարկվել են տասը մասնավոր սեփականություններ։
«Այս խմբի անդամներին միավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական և ժողովրդավարական պայմանների լիակատար մերժումը», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։
Բացի այդ, խուզարկվել են ևս չորս դեռահասներ՝ 14 և 16 տարեկան, որոնք այս պահին չեն ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և պլանավորված հանցագործության մասին չհայտնելու մեջ։