Գերմանիայի Աշաֆենբուրգ քաղաքում դանակով հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, երկուսը՝ ծանր վիրավորվել
Գերմանիայի հարավում գտնվող Աշաֆենբուրգ քաղաքում դանակով հարձակման հետևանքով սպանվել է երկու մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա։ Եվս երկու մարդ ծանր վիրավորվել է։
Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
Հարձակումը տեղի է ունեցել Բավարիայի շրջանի քաղաքի կենտրոնի մոտ գտնվող այգում։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 28-ամյա կասկածյալը։
Ոստիկանության տվյալներով՝ նա ծագումով Աֆղանստանից է։ Հարձակման դրդապատճառն անհայտ է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողը փորձել է փախչել դեպքի վայրից։ Ոստիկանությունից հայտնում են, որ հանրության համար այլևս վտանգ չկա: