Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը պետք է սկսվի հիմա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությամբ՝ Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը «պետք է սկսվի հենց հիմա»։
Յոհան Վադեֆուլն ընդգծել է նաև, որ «Գերմանիայի համար Պաղեստինի պետության ճանաչումը, հավանաբար, կլինի այս գործընթացի ավարտը»։
Դիվանագետի խոսքերով՝ երկու պետությունների սկզբունքը մնում է հակամարտության կայուն կարգավորման միակ միջոցը, որը հնարավորություն կտա երկու կողմերի ժողովուրդներին արժանապատվորեն ապրել խաղաղության և անվտանգության մեջ։