Գերմանիայի արտգործնախարար. Պուտինին խոսքերով չես կանգնեցնի, զենք է պետք

13:59, 03.06.2022

Պուտինին խոսքերով չես կանգնեցնի, զենք է պետք,- «Bild»-ի համար հոդվածում ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը։

Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ 100-օրյա պատերազմից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր ռազմավարությունը, «բայց դժոխքը շարունակվում է»։

«Դրա համար էլ նա հիմա անվտանգ տարածությունից է կրակում։ Գյուղ առ գյուղ, քաղաքից քաղաք։ Սկզբում ռումբերի ու հրետանու անձրեւ է գալիս, հետո տանկերը պտտվում են այրված երկրի վրա։ Պուտինը հույս ունի տոկունության և մեր հոգնածության վրա: յուրաքանչյուր գյուղի Բուչայի ճակատագիրն է սպասում»,- գրել է Բերբոկը։

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ Ուկրաինայի վրա հարձակումն ուղղված է նաև Վիլնյուսում, Կրակովում և Պոտսդամում եվրոպական խաղաղության կարգի դեմ, ուստի եվրոպացիները հանդես են գալիս որպես միասնական ճակատ Ռուսաստանի դաժան նվաճողական պատերազմի դեմ։

Բերբոկն ընդգծել է, որ Գերմանիան պարտավոր է հանդես գալ որպես Եվրամիության ամենամեծ երկիր, «նույնիսկ եթե դա դժվար լինի»։

«Քանի դեռ Ուկրաինան անվտանգ չէ, Եվրոպան նույնպես անվտանգ չէ։ Եթե ​​Պուտինը կանգ չառնի Ուկրաինայում, միշտ կա նոր ագրեսիայի վտանգ:Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- գրել է Անալենա Բերբոկը։

Նմանատիպ