Գերմանիայի արտաքին գործերի նախարար. Մենք ցանկանում ենք ապահովել, որ Ուկրաինան կարողանա խաղաղության հարցերը քննարկել ամուր դիրքերից

16:30, 21.11.2025

ԱՄՆ-ի կողմից աջակցվող ծրագիրը վերջնական չէ,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհաննես Վոդեպոլը Բրյուսելում, որտեղ մասնակցում է Հնդկա-խաղաղօվկիանոսյան նախարարական հանդիպմանը։

Վոդեպոլը Թրամփի վարչակազմի կողմից մշակված 28 կետից բաղկացած ծրագիրը համարում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քննարկման համար անհրաժեշտ հրատապ հարցերի ցանկ։

«Գերմանիայի դիրքորոշումը եվրոպական դիրքորոշում է, և դա նշանակում է, որ մենք աջակցում ենք Ուկրաինային։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ Ուկրաինան կարողանա քննարկել այս հարցերը ամուր դիրքերից», – ասել է Յոհաննես Վոդեպոլը։

Նմանատիպ