Գերմանիայի արտաքին գործերի նախարար. Գերմանիայի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, հավանաբար, կլինի գործընթացի ավարտին, բայց գործընթացը պետք է սկսվի հիմա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար. Գերմանիայի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, հավանաբար, կլինի գործընթացի ավարտին, բայց գործընթացը պետք է սկսվի հիմա

Գերմանիայի արտգործնախարարը աջակցում է երկու պետությունների սկզբունքով կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Յոհան Վադեպուլը Նյու Յորք մեկնելուց առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նախաշեմին։

«Գերմանիայի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա գործընթացի ավարտին, սակայն այդ գործընթացը պետք է սկսվի հենց հիմա», – նշել է Վադեպուլը։

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ առաջ շարժվելու միակ ճանապարհը պայքարի անհապաղ դադարեցումն է և պատանդների ազատ արձակումը։

«Տարածաշրջանին այժմ անհրաժեշտ է հրադադարի անհապաղ հաստատում, Գազայում բնակվող մարդկանց համար շատ ավելի մեծ հումանիտար օգնություն և պատանդների անհապաղ ու անպայման ազատ արձակում», – ընդգծել է Վադեպուլը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետությունը։