Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը վաղը կայցելի Վրաստան
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը վաղը կայցելի Վրաստան

Մարտի 23-24-ը Վրաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Վրաստան կայցելի 2023 թվականի մարտի 23-24-ը։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Բացի այդ, նախարարը կհանդիպի ուսանողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Ծրագիրը ներառում է նաև ուղևորություն դեպի Հարավային Օսեթիի անջատողական շրջանի վարչական գիծ և զրույց Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) ներկայացուցիչների հետ։ Գերմանիան ամենաշատ աշխատակիցներն է ուղարկել այս առաքելությանը։ Հանդիպումների հիմնական թեմաները կլինեն Գերմանիայի աջակցությունը Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցմանն ու անհրաժեշտ բարեփոխումներին։ Այցի նպատակն է սերտ և անմիջական կապեր հաստատել երկու երկրների միջև և խորացնել լավ համագործակցությունը՝ հանուն Վրաստանի եվրոպական ապագայի»,- ասվում է տեղեկատվության մեջ։