Գերմանիայի ԱԳՆ. Տարեվերջից քիչ առաջ Ռուսաստանը հերթական անգամ ահաբեկեց Ուկրաինային, 2024 թվականին ևս մենք Ուկրաինայից ոչ մի թիզ չենք հեռանա

22:06, 29.12.2023

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային՝ Ռուսաստանի կողմից իրականացված լայնածավալ հրթիռային հարձակումից հետո։

Այս մասին նշված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության սոցիալական էջում։

«Տարվա ավարտից քիչ առաջ Ռուսաստանը հերթական անգամ ահաբեկեց Ուկրաինային։ Ավելի քան 100 հրթիռ և անօդաչու թռչող սարքեր ոչնչացրել են, այդ թվում՝ ծննդատունը։ Նույնիսկ 2024 թվականին մենք ոչ մի թիզ չենք հեռանա Ուկրաինայից և կկանգնենք նրա կողքին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ