Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթ է փոխանցել.
Նոր փաթեթը ներառում է 15 Leopard 1 A5 տանկ, IRIS-T զենիթահրթիռային համակարգեր, Patriot կայանքներ։ Այս մասին տեղեկություն են տարածում ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Գերմանիայի կառավարության հրապարակած թարմացված ցուցակի վրա։
Գերմանիայի կողմից փոխանցված զինատեսակները ներառում են նաև երկու Gepard զենիթահրթիռային համակարգեր, տասնյակ զրահատեխնիկա, ռադարներ, կառավարվող հրթիռներ, նռնականետեր, 52 հազար 155 մմ արկեր, հրացաններ և այլ զինամթերք և զինտեխնիկա։
Բացի այդ, օգնության փաթեթը ներառում է գեներատորներ, վրաններ, ականազերծման սարքավորումներ և այլ նյութեր։