Գերմանիան ու Թուրքիան պայմանավորվել են երկխոսության վերսկսման մասին
Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելն ու Մևլյութ Չավուշօղլուն պայմանավորվել են բարելավել երկրներ միջև բարդ հարաբերություններն ու վերսկսել ռազմավարական երկխոսությունը։ Այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ը՝ երկու դիվանագետների հանդիպման արդյունքներով։
«Չնայած տարբեր կարծիքներին և բարդ թեմաներին, ցանկություն կա գտնելու ընդհանուր լեզու և կառուցելու վստահություն։ Կվերսկսենք ռազմավարական երկխոսությունն ԱԳՆ-ների միջև և տնտեսական հանձնաժողովի աշխատանքը»,-ասվում է հաղորդագրությունում։
Բանակցությունները կայացել են շաբաթ օրը, Գոսլարում (Ներքին Սաքսոնիա), որտեղից ծագում է Գաբրիելը։
Անցած տարվա նոյեմբերի սկզբին էլ Չավուշօղլուն էր ընդունել գերմանացի գործընկերոջն իր հայրենի Անթալիայում։
Բեռլինում լարվածության լիցքաթափման հուսադրող ազդանշաններ են անվանել առաջընթացը Թուրքիայում գերմանացի քաղբանտարկալների գործերում։ Երկու անձիք ազատ են արձակվել։ Ամենահայտնի կալանավորի՝ Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելի հարցը դարձել է բանակցությունների թեմաներից մեկը։ Անկարան պնդում է, որպեսզի Բեռլինն ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնի PKK-ի և Գյուլենի շարժման նկատմամբ։