Գերմանիան պնդում է, որ Չինաստանը լազեր է օգտագործել գերմանական ինքնաթիռի դեմ
Գերմանիայում հայտարարում են, որ Չինաստանը լազեր է օգտագործել գերմանական ինքնաթիռի դեմ։
Այս մասին ասված է Գերմանիայի արտգործնախարարության կողմից սոցիալական ցանց «Իքս»-ում հրապարակված հայտարարությունում։
Բեռլինի տվյալներով՝ խոսքը վերաբերում է գերմանական ինքնաթիռին, որը մասնակցում է Կարմիր ծովում «հութիների» դեմ ուղղված ԵՄ առաքելությանը։
Գերմանիայի արտգործնախարարությունում նշում են, որ դեպքի կապակցությամբ Չինաստանի դեսպանը հրավիրվել է բացատրությունների։
«Գերմանացի անձնակազմի համար վտանգի ստեղծումն ու ԵՄ առաքելության շրջանակում գործողություններին խոչընդոտելը անընդունելի է», – նշել են Գերմանիայի ԱԳՆ-ում։
Բեռլինում չեն հստակեցրել, թե Կարմիր ծովում Չինաստանի որ ուժերն են եղել։
Նշենք, որ ԵՄ առաքելությունը գտնվում է Կարմիր ծովում՝ անվտանգության ապահովման և ազատ նավարկության պաշտպանության նպատակով։