Գերմանիան հանդես է գալիս նախաձեռնությամբ, վերացնել ամերիկյան ավտոմոբիլների ներմուծման համար հատկացված 10 տոկոսանոց
Գերմանիան հանդես է գալիս նախաձեռնությամբ, վերացնել ամերիկյան ավտոմոբիլների ներմուծման համար հատկացված 10 տոկոսանոց

Գերմանական ավտոարտադրությունը Բրյուսելին առաջարկում է վերացնել Եվրամիության շուկայում ամերիկյան ավտոմեքենաների ներմուծման համար գործող 10 տոկոսանոց հարկը: Լրատվությունն այս մասին, ամերիկյան Wall Street Journal հրատարակչությանը հենվելով տարածել է CNBC հեռուստաալիքը:

Հրատարակչության համաձայն, Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Գրենելը, բանակցություններ է վարում Գերմանիայի ավտոարտադրության առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ BMW-նVolkswagen-ը և Daimler-ը: Բանակցությունների ընթացքում, ավտոարտադրողները հանդես են եկել Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև ավտոմեքենաների ներմուծման համար սակագների վերացման նախաձեռնությամբ:

Նշված լրատվությունը տարածվել է այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ ուրբաթ օրվանից Բրյուսելը 3,2 միլիարդ դոլար ծավալի ամերիկյան ներմուծումը հարկագանձելու է 25 տոկոսանոց սակագնով, այդ թվում վիսկին և մոտոցիկլերը: Նշված հարկը Եվրամիությունը ընդունել է, ի պատասխան  Միացյալ Նահանգների կողմից եվրոպական ալյումինի և պողպատի վրա նոր սակագների հաստատմանը: