Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ մեղադրում են Իրանին
Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ մեղադրում են Իրանին: Համատեղ հայտարարությունը Անգելա Մերկելը, Բորիս Ջոնսոնը և Էմանուել Մակրոնը տարածել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընթացքում:
«Պարզ է, որ հարձակման պատասխանատուն Իրանն է: Այլ համոզիչ մեկնաբանություն գոյություն չունի: Մենք աջակցում ենք հետաքննությանը, որը կպարզի մանրամասները»,- ասվում է հայտարարությունում:
Եվրոպացի առաջնորդների խոսքով, ժամանակն է, որ Իրանը համաձայնի միջուկային ծրագրին:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան նավթային օբյեկտների վրա հարձակում էր իրականացվել սեպտեմբերի 14-ին: ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան հարձակման մեղավոր են համարում Իրանին, սակայն Թեհրանում հերքում են իրենց մեղավոր լինելը: