Գերմանիան 2012 թվականից ի վեր առաջին անգամ վերաբացել է դիվանագիտական առաքելությունը Սիրիայում
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից երեք ամիս անց Գերմանիան վերսկսել է դիվանագիտական գործողությունները Սիրիայում։
Այս մասին հայտնում է «Շպիգել»-ը։
Դեսպանատունը, որը փակ էր 2012 թվականից, վերաբացվեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքի կողմից Դամասկոս կատարած այցի ժամանակ։ Սակայն դեսպանատունը դեռ ամբողջությամբ չի գործում։
Գերմանիայի արտգործնախարարը, ով շուտով լքում է պաշտոնը, այսօր առավոտյան Լիբանանից մեկնել է Սիրիա։ Բեյրութում նա հանդիպել է նոր նախագահ, գեներալ Ջոզեֆ Խալիլ Աունի հետ։