Գերմանական մամուլի տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցը իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում, ամենայն հավանականությամբ, կայցելի Ուկրաինա
Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ամենայն հավանականությամբ, իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում կայցելի Ուկրաինա։ Այս մասին գրում է գերմանական «Welt» հրատարակությունը։
Լրատվամիջոցների տեղեկություններով, որոնք հենվում են Բեռլինում և Բրյուսելում գտնվող աղբյուրների վրա, մայիսի սկզբին Մերցի հնարավոր այցը Ուկրաինա գտնվում է պատրաստման փուլում։
«Welt»-ի տվյալներով՝ այցը կհամընկնի մայիսի 9-ին Կիևում նախատեսված «ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովի հետ, որտեղ սպասվում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի մասնակցությունը։
Ֆրիդրիխ Մերցը արդեն եղել է Ուկրաինայում 2024 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ նա Գերմանիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավարի կարգավիճակով էր և հանդիպել էր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։