Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանն ավելի շատ գումար է ստացել էներգակիրների վաճառքից, քան ծախսել է պատերազմի վրա
A worker checks a valve of an oil pipe at the Lukoil company owned Imilorskoye oil field outside the West Siberian city of Kogalym, Russia, January 25, 2016. Picture taken January 25, 2016. REUTERS/Sergei Karpukhin
Գերմանական Spiegel հրատարակության տվյալներով՝ Ռուսաստանն ավելի շատ էներգակիրների վաճառքից ստացել, քան ծախսել է պատերազմի վրա։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները՝ հիմնվելով Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների ֆիննական կենտրոնի զեկույցի վրա։
Հետազոտության հեղինակները պնդում են, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո վեց ամսվա ընթացքում հանածո էներգիայի վաճառքից Ռուսաստանի շահույթը կազմել է 158 մլրդ եվրո։ Մյուս կողմից, պատերազմի ծախսերը գնահատվում են 100 միլիարդ եվրո։
Վերլուծությունը գնահատում է նավթի, գազի և ածուխի արտահանման ցուցանիշները փետրվարի 24-ից օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում, ըստ որի Ռուսաստանից էներգառեսուրսների ամենամեծ գնորդը Եվրամիությունն է, որը Մոսկվային վճարել է 85 մլրդ եվրո։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 35 մլրդ եվրո։
Գերմանիան Եվրամիության երկրներից ռուսական էներգառեսուրսների ամենախոշոր գնորդն է, որը Ռուսաստանին վճարել է 19 մլրդ եվրո։