Գերմանացի և հունգարացի զբոսաշրջիկներ են զոհվել Քենիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով
Գերմանացի և հունգարացի զբոսաշրջիկներ են զոհվել Քենիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով։
Euronews-ի փոխանցմամբ՝ Քենիայի իշխանությունները հետաքննում են ինքնաթիռի վթարի պատճառը, որը տեղի է ունեցել, երբ զբոսաշրջային ինքնաթիռը թռչում էր դեպի Մասայ Մարա ազգային արգելոց։ Վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ, որոնց մեծ մասը եվրոպացի զբոսաշրջիկներ էին։
Mombasa Air Safari-ի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել են ութ հունգարացի և երկու գերմանացի ուղևորներ, ինչպես նաև կենիացի օդաչուն։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Cessna Caravan ինքնաթիռը վթարի է ենթարկվել լեռնային տարածքում՝ Դիանիի օդանավակայանից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։
Պաշտոնյաների խոսքով՝ ինքնաթիռը բռնկվել և ամբողջությամբ այրվել է։