Գերագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով, Աջարիայում ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 24,1 տոկոսը
Գերագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով, Աջարիայում ժամը 17:00-ի դրությամբ ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 24,1 տոկոս, որը կազմում է 58 793 ընտրող:
Բաթումիի ընտրատարածքում իր կամքն արտահայտնել է 28 643 ընտրող, որն ընդհանուր թվի 19,46 տոկոսն է, իսկ Խելվաչաուրիի, Քեդայի, Շուախևիի և Խուլոյի ընտրատարածքում ակտիվությունը գերազանցել է 31 տոկոսը, իր ընտրությունն է կատարել 30 150 ընտրող: