Գերագույն դատարանի դատավորների հարցի վերջնական որոշումը առավել կկայունացնի դատարանի անկախությունը. Բիձինա Իվանիշվիլի
«Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ Գերագույն դատարանի դատավորների հարցի վերջնական որոշումը առավել կկայունացնի դատական անկախությունը և անաչառությունը,- այս մասին ասվում է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունում, որը նա տարածել է Գերագույն դատարանի դատավորների ընտրության և կառավարող թիմում ընթացող իրադարձությունների առնչությամբ:
Բիձինա Իվանիշվիլու հայտարարությամբ, Գերագույն դատարանի դատավորների հարցի քննարկումը դեռևս չի վերսկսվել, ուստի նա շահագրգիռ անձանց կոչ է անում, սպասել քննարկմանը:
«Գերագույն դատարանի դատավորների հարցի քննարկումը դեռևս չի վերսկսվել: Դեռևս ձևավորված չեն դիրքորոշումները դատավորների ընտրության գործընթացների և չափանիշների առնչությամբ:
Ուստի, կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց դրսևորել որպես այս հարցով միակ հետաքրքրված կողմ, սպասեն հարցի քննարկմանը և խուսափեն այնպիսի հայտարարություններից, որոնք վնասում են ինչպես թիմի, այնպես էլ դատավորների ընտրության գործընթացի առողջ միջավայրում անցկացման շահերին:
Վստահ եմ, որ վերջնական որոշումը առավել կկայունացնի դատական անկախությունը և անաչառությունը, որը 2012 թվականի ժողովրդավարական շրջադարձի կարևորագույն ձեռքբերումներից և որին ես անձամբ վերաբերում եմ առանձնահատուկ զգուշությամբ»,- ասվում է Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունում: