Գերագույն դատարանի դատավորի թեկնածուները կոչ են անում խորհրդարանին չքննարկել իրենց թեկնածությունները
Գերագույն դատարանի դատավորի թեկնածուները տարածում են համատեղ հայտարարություն և կոչ են անում խորհրդարանին չքննարկել իրենց թեկնածությունները:
Ինչպես նշված է հայտարարությունում, Վրաստանի օրենսդրությունը չի նախատեսում Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի կողմից ներկայացված թեկնածուների ետ կանչելու հնարավորությունը և ելնելով վերոնշյալից, խոսակցություններից ձեռնպահ մնալու նպատակով, կոչ են անում խորհրդարանին չքննարկել նրանց թեկնածությունները:
Դիմումը ստորագրում են՝ Մարյամ Ցիսկաձեն, Նինո Քադագիձեն, Միխեիլ Չինչալաձեն, Պաատա Սիլագաձեն, Դիմիտրի Գվրիտիշվիլին, Մերաբ Գաբինաշվիլին, Նինո Սանդոձեն, Թամար Ալանիան, Գիորգի Տղավաձեն և Գիորգի Միքաուտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan