Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը 2022 թվականից սկսել է նոր ցուցանիշի՝ սպառողական գների ներդաշնակեցված ինդեքսի հրապարակումը:
«Սաքստատի» տեղեկացմամբ՝ այս մեթոդաբանությամբ 2026 թվականի հունվարին գնաճը կազմել է 5.1 տոկոս, ինչը 0.3 տոկոսով ավելի է ազգային մեթոդաբանությամբ հաշվարկված 4.8-տոկոսանոց գնաճից:
Ինչ վերաբերում է առանձին բաղադրիչներին, ապա Եվրամիության HICP մեթոդաբանությամբ՝ 2025 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ տոկոսային փոփոխությունը բաշխվում է հետևյալ կերպ.
-
Սննդամթերք և ոչ ալկոհոլային ըմպելիքներ – 9.1%
-
Ալկոհոլային ըմպելիքներ, ծխախոտ – 2.8%
-
Հագուստ և կոշիկ – -2.1%
-
Բնակելի տուն, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ – 0.0%
-
Կահույք, տնային պարագաներ և զարդարանք, տան խնամք և վերանորոգում – -0.5%
-
Առողջապահություն – 8.2%
-
Տրանսպորտ – -0.4%
-
Տեղեկատվություն և հաղորդակցություն – -5.0%
-
Հանգիստ, սպորտ և մշակույթ – 5.3%
-
Կրթություն – 2.3%
-
Ռեստորաններ և հյուրանոցային ծառայություններ – 9.4%
-
Ապահովագրություն և ֆինանսական ծառայություններ – 2.4%
-
Անձնական հիգիենա, սոցիալական պաշտպանություն և տարբեր ապրանքներ – 10.0%