Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանված ապրանքների ծավալը (չհաշված չհայտարարագրված արտահանումը) կազմել է 4 448.2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 6.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
«Սակստատի» հաղորդմամբ՝ տեղական արտահանման (առանց ռեարտահանման) բաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 45.3 տոկոս։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով և կազմել է 2 014.0 միլիոն ԱՄՆ դոլար։
Հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի ընդհանուր տեղական արտահանման 71.1 տոկոսը բաժին է ընկել տասը խոշորագույն գործընկեր երկրներին։ Այս առումով խոշորագույն արտահանման գործընկերներն են՝ Ռուսաստան՝ 450.1 մլն ԱՄՆ դոլարով, Թուրքիա՝ 185.6 մլն ԱՄՆ դոլարով և Չինաստան՝ 177.9 մլն ԱՄՆ դոլարով։
Բացի այդ, «Սակստատի» տվյալներով՝ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին տեղական արտահանման տասնյակում առաջին տեղում են թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը՝ 239.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով, ինչը կազմում է ընդհանուր տեղական արտահանման 11.9 տոկոսը։ Երկրորդ տեղում են խաղողի բնական գինիները՝ 164.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ երրորդ տեղը զբաղեցնում են ալկոհոլային խմիչքները՝ 142.1 մլն ԱՄՆ դոլար։