Geostat - 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում նվազել է ինչպես տրված շինարարական թույլտվությունների, այնպես էլ շահագործման հանձնված օբյեկտների թիվը
Ըստ Վիճակագրության ազգային ծառայության պաշտոնապես հայտարարված տվյալների՝ Վրաստանում 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին տրվել է 8 597 թույլտվություն, ինչը 2.8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Խոսքը 8 483.4 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունների կառուցման մասին է։
Սակստատի տվյալներով՝ թույլտվությունների ավելի քան 70 տոկոսը բաժին է ընկնում երկրի չորս տարածաշրջաններին, մասնավորապես՝ նախատեսվող շինարարական աշխատանքների 45.3 տոկոսը բաժին է ընկնում Թբիլիսիին, 10.8 տոկոսը՝ Քվեմո Քարթլիի տարածաշրջանին, 9.8 տոկոսը՝ Կախեթիի տարածաշրջանին և 6.7 տոկոսը՝ Աջարայի ինքնավար Հանրապետությանը։
Նշվում է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին թույլտվություններ տրվել են բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների, առևտրային օբյեկտների, հյուրանոցների, արդյունաբերական ձեռնարկությունների, գյուղատնտեսական նշանակության օբյեկտների և այլ շինությունների կառուցման համար։
Ըստ գերատեսչության հաշվետվության՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին շահագործման է հանձնվել 2 452 օբյեկտ՝ ընդհանուր 2 475.2 հազար քառ. մետր մակերեսով, ինչը 5.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Շահագործման հանձնված օբյեկտների ավելի քան երկու երրորդը նույնպես բաժին է ընկնում երկրի չորս տարածաշրջաններին, մասնավորապես՝ 34.8 տոկոսը՝ Թբիլիսիին, 12.7 տոկոսը՝ Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանին, 11.6 տոկոսը՝ Կախեթիի տարածաշրջանին և 9.1 տոկոսը՝ Քվեմո Քարթլիի տարածաշրջանին։