«Geo Sky» ավիաընկերությունը Չինաստանից Եվրոպա կիրականացնի կանոնավոր բեռնատար չվերթներ
«Geo Sky» վրացական բեռնատար ավիաընկերությունը կանոնավոր բեռի թռիչքներ կիրականացնի Չինաստանից Եվրոպա՝ Վրաստանի տարածքով, դեկտեմբերի 1-ից մարտի 27-ը՝ 2020-2021 թվականների ձմեռային նավիգացիոն սեզոնի ընթացքում:
Տեղեկատվությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Նրանց փոխանցմամբ, չվերթները կիրականացվեն Boeing B747-200 տիպի օդանավով՝ Թբիլիսի-Չենչժոու-Թբիլիսի և Թբիլիսի-Ֆրանկֆուրտ-Թբիլիսի ուղղություններով՝ շաբաթը երեք անգամ:
«Geo Sky» ավիաընկերությունն առաջին վրացական ավիափոխադրողն է, որն իրականացնում է կանոնավոր բեռնատար թռիչքներ: Նշենք, որ մինչ օրս ոչ մի վրացական ավիաընկերություն կանոնավոր բեռնատար թռիչքներ չի իրականացրել Չինաստանից Եվրոպա: Ներկայումս ավիաընկերությունն իրականացնում է չարտերային օդային երթևեկություն նշված ավիաուղիներով:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը վրացական ավիաընկերությանը տրամադրեց անհրաժեշտ թույլտվություն կանոնավոր բեռնափոխադրումների համար, 2020 թվականի նոյեմբերի 25-ին:
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը Geo Sky-ին վրա վկայական էր տրամադրել 2017 թվականին: 2018 թվականին ավիաընկերությունը հաջողությամբ անցավ ԵՄ թույլտվության գործընթացը օտարերկրյա ավիափոխադրողների համար (EU safety authorization for foreign air operators – PART-TCO): Բեռնափոխադրողը ներկայումս բաղկացած է երկու Boeing B747 ինքնաթիռներից», – նշում են գործակալությունում: