Գենո Պետրիաշվիլին հաղթեց RAF-ում և կմասնակցի չեմպիոնական մենամարտին #1TVSPORT
Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն Գենո Պետրիաշվիլին ամերիկյան ըմբշամարտի կազմակերպության՝ Real American Freestyle (RAF) 15-րդ մրցաշարում 6:0 հաշվով հաղթեց կուբացի Յոնգեր Բաստիդային։
Վրացի ծանրքաշայինը չորս անգամ մրցակցին դուրս հանեց ըմբշամարտի գորգից, հաջող հակագրոհով վաստակեց ևս երկու միավոր և ավարտեց մենամարտը համոզիչ հաղթանակով։
Չիկագոյում տարած հաղթանակով Պետրիաշվիլին դարձավ ծանրքաշային չեմպիոնական գոտու պաշտոնական հավակնորդ և տիտղոսի համար կմրցի ամերիկացի Ուայեթ Հենդրիկսոնի հետ։ Մենամարտը կկայանա դեկտեմբերի 19-ին Նյու Յորքում՝ RAF 16 մրցաշարում։
Սա Գենո Պետրիաշվիլիի երկրորդ հաղթանակն է կազմակերպությունում։ Վրացի ըմբիշը հուլիսին Վրաստանում իր դեբյուտային մենամարտում 10:0 հաշվով հաղթեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն ամերիկացի Ջեյք Ուորներին։
Պետրիաշվիլին RAF-ում կայացած երկու մենամարտերում ընդհանուր առմամբ վաստակել է 16 միավոր և ոչ մի միավոր չի զիջել իր մրցակիցներին։