Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին հանդիպել է ԱՄՆ ցամաքային   շտաբի պետի հետ
Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին հանդիպել է ԱՄՆ ցամաքային շտաբի պետի հետ

Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին այցով Գերմանիայում էր, որտեղ մասնակցում էր Եվրոպական ցամաքային զորքերի համաժողովին։

Այցի շրջանակներում գեներալ Մաթիաշվիլին հանդիպել է ԱՄՆ ցամաքային շտաբի պետ, գեներալ Ջեյմս Մակքոնվիլի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի նորանշանակ հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսը։ Երկկողմ հանդիպմանը անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրին, Ուկրաինայում ռազմական գործողությունների ազդեցությանը տարածաշրջանի անվտանգության վրա, Ռուսաստանի Դաշնության սպառնալիքներին։ Կողմերը խոսել են Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման 10-ամյա ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք միջոցառումների և այդ գործընթացում ԱՄՆ աջակցության ակտիվացման մասին։

Գերմանական Գարմիշ քաղաքում Ջորջ Մարշալի Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնում կայացել է Եվրոպական ցամաքային ուժերի ամենամյա համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են մոտ երեսուն եվրոպական երկրների ցամաքային և պաշտպանական ուժերի հրամանատարներ։ Համաժողովին հրավիրված էին Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Մասնակիցները քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող ռազմական գործողությունները և դրա ազդեցությունը համաշխարհային անվտանգության վրա։ Զրույցում շոշափվել են փոխգործունակության և համակարգման մեխանիզմների կատարելագործման միջոցով մարտունակության և պաշտպանունակության ամրապնդման հարցերը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։