Գելա Գելաձեն ճանաչողական հանդիպում ունեցավ Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն հանդիպում է ունեցել Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ՝ ծանոթության նպատակով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ «հանդիպման ընթացքում շեշտվել է խաղաղության և համագործակցության կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար։ Կողմերը ուշադրություն են դարձրել տարածաշրջանում ընթացող զարգացումներին և անվտանգության հարցերին։ Գելա Գելաձեն նաև խոսել է Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակության այցի մասին Հայաստան, որն իրականացվել է հունիսին։ Նախարարը նշել է, որ այցի շրջանակում կայացել են արդյունավետ հանդիպումներ վարչապետի և իր հայ գործընկերոջ հետ և շնորհակալություն է հայտնել հայկական կողմին պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար»։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև երկու երկրի իրավապահ մարմինների միջև առկա սերտ և արդյունավետ ոստիկանության համագործակցությունը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով այն կշարունակի խորանալ։