Գելա Գելաձեն ընտանիքի հետ այցելել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ին
Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն ընտանիքի հետ այցելել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Նորին Սրբություն Իլիա II-ին նրա նստավայրում։
Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը:
Նրանց խոսքով՝ պատրիարքը օրհնել է Գելա Գելաձեին և նրա ընտանիքին։ Իլիա II-ը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու աշխատանքում։