Գեկա Գելաձեն ժամանել է վրաց-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վայր
Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն այցելել է Սիղնաղիի մունիցիպալիտետ՝ Վրաստան-Ադրբեջան սահմանին, որտեղ կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռը։
Նախարար Գելաձեի հետ դեպքի վայրում են նաև նրա առաջին տեղակալ Ռոլանդ Մեսխին, Քախեթիի շրջանի պետական ներկայացուցիչ Գիորգի Ալադաշվիլին և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ պետական սահմանից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա, կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռ, որն իրականացնում էր թռիչք Ադրբեջանից Թուրքիա։
«Սակաերոնավիգացիայի» համաձայն՝ Թուրքիայի C130 տիպի օդանավը Վրաստանի տարածք մուտք գործելուց մի քանի րոպե անց անհետացել է ռադարներից՝ առանց ահազանգման ազդանշանի, ինչից հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ «C-130» տիպի ռազմական-տրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Վրաստան-Ադրբեջան սահմանին։