Գելա Գելաձեն ծաղկեպսակ է դրել Վրաստանի միասնության համար զոհված ոստիկանների հուշարձանին
Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն, տեղակալների և 2008 թվականի օգոստոսի Ռուսաստան–Վրաստան պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների ընտանիքի անդամների հետ միասին, նախարարության բակում գտնվող հուշարձանը զարդարել է պսակով։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ Վրաստանի միասնականության համար զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել և հուշարձանը ծաղիկներով զարդարել նաև ՆԳՆ-ի դեպարտամենտների ղեկավարները։
«Գեկա Գելաձեն հանդիպում է ունեցել զոհված ոստիկանների ընտանիքի անդամների հետ և նշել, որ նախարարությունը մշտապես լինելու է հերոս ոստիկանների ընտանիքների կողքին։ Նրա խոսքով՝ Վրաստանի միասնականության համար մղված պայքարում զոհված ոստիկանների վաստակը երկրի հանդեպ անգնահատելի է։ Գեկա Գելաձեն նաև այցելել է հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի բազա։ Ներքին գործերի նախարարը, դեպարտամենտի աշխատակիցների և տեղակալների հետ միասին, Վրաստանի միասնականության համար մղված պայքարում զոհված աշխատակիցների հիշատակին նվիրված հուշարձանը զարդարել է պսակով և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։ Զոհվածների հոգու խաղաղության համար կատարվել է հոգեհանգստի արարողություն։
2008 թվականի օգոստոսին, Ռուսաստան–Վրաստան պատերազմի ընթացքում, ՆԳՆ-ի 19 աշխատակից է զոհվել», — ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։