Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն, փոխնախարար Գիորգի Սախոկիայի հետ միասին, ներկա է գտնվել Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության ստեղծման 19-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը կայացել է Ռուսթավիի կենտրոնական վարչությունում։
ՆԳ նախարարը շնորհավորել է գործակալության աշխատակիցներին ծառայության ստեղծման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց բազմամյա արդյունավետ աշխատանքի համար։ Գեկա Գելաձեն ընդգծել է սպասարկման գործակալության կարևոր դերը քաղաքացիներին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու գործում։
Սպասարկման գործակալության տնօրեն Գիորգի Գունցաձեն խոսել է գործակալության գործունեության և ընթացիկ նախագծերի մասին։
ՆԳ նախարարը սպասարկման գործակալության աշխատակիցներին պարգևատրել է «Շնորհակալագրերով»՝ իրենց ծառայողական պարտականությունները օրինակելի կատարելու համար։