Գեկա Գելաձեն ներկայացրել է Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի նոր տնօրենին
Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն աշխատանքային հանդիպում է անցկացրել Կախեթիի ոստիկանության դեպարտամենտում և աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Գիորգի Օթարաշվիլիին։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ, նախարարը շնորհավորել է նոր ղեկավարին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Կախեթիի ոստիկանության նախկին տնօրեն Լաշա Գոգնիաշվիլիին կատարած աշխատանքի համար։
«Աշխատանքային հանդիպման շրջանակներում Գեկա Գելաձեն մանրամասն տեղեկություններ է ստացել հանցագործության դեմ պայքարի և ոստիկանության կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել է առաջնահերթ ոլորտները։
Ներքին գործերի նախարարը նաև այցելել է Կախեթիի շրջանում գտնվող նախարարության այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, այդ թվում՝ ստուգել է Թելավիում գտնվող ծառայությունների գործակալության աշխատանքային տարածքները, սարքավորումները և կառույցները, հանդիպել է աշխատակիցների հետ։ Գեկա Գելաձեն շնորհակալություն է հայտնել նրանց արժանապատիվ ծառայության համար։
Կախեթիում կայացած աշխատանքային հանդիպումներին, նախարարի հետ միասին, մասնակցել են նաև առաջին տեղակալ Ռոնի Մեսխին և փոխնախարար Գիորգի Սախոկիան», – ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։