Գեկա Գելաձեն այցելել է Հունգարիայի ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումներ
Վրաստանի ՆԳՆ նախարար Գեկա Գելաձեն այցելել է Հունգարիայի ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումներ։
Պատվիրակության անդամները այցելել են Հունգարիայի ազգային ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանում։ Գեկա Գելաձեն այցելել է նաև Հունգարիայի ոստիկանության ուսումնական ակադեմիա, որտեղ մանրամասն տեղեկություններ է ստացել ակադեմիայի գործունեության և ոստիկանական կրթության առանձնահատկությունների վերաբերյալ։
Ստորաբաժանումներ այցելությունների շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն շարունակել աշխատանքը՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փորձի և փոխանակման նպատակով։
Այցի ավարտին Գեկա Գելաձեն հատուկ շնորհակալություն է հայտնել հունգարական կողմին ջերմ հյուրընկալության համար և հույս հայտնել, որ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ գործընկերային հարաբերությունները կընդլայնվեն տարբեր ուղղություններով։
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։