Գեկա Գելաձեն այցելել է Էնգուրիի կամրջի մոտ, Աբխազիայի օկուպացիոն գծի մոտ տեղակայված ոստիկանական ստորաբաժանումներ
Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն գտնվել է Աբխազիայի օկուպացիոն գծի մոտ՝ Էնգուրիի կամրջի տարածքում։
Գեկա Գելաձեն հանդիպել է Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների այն աշխատակիցներին, ովքեր կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները օկուպացիոն գծին հարակից տարածքում, հոգ են տանում քաղաքացիների անվտանգության մասին և ապահովում կարգ ու կանոնը։
Նախարարը տեղում ծանոթացել է ոստիկանության ստորաբաժանումների ենթակառուցվածքներին և իրավապահների կարիքներին։
Գեկա Գելաձեն շնորհակալություն է հայտնել ոստիկաններին իրենց ամենօրյա աշխատանքի համար։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։