Գեղասահք | Նիկա Էգաձեն Եվրոպայի չեմպիոն է #1TVSPORT
Վրացի գեղասահորդ Նիկա Էգաձեն նվաճեց ոսկե մեդալ Անգլիայի Շեֆիլդ քաղաքում կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում։
Բարձրագույն մակարդակով ներկայացված կարճ ծրագրից հետո Էգաձեն զբաղեցրեց առաջին տեղը՝ 91.28 միավորով։ Ազատ ծրագրում նա վաստակեց 181.72 և դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ ընդհանուր 273 միավորով։
Նշենք, որ Անաստասիա Մետելկինայի և Լուկա Բերուլավայի զույգը նույնպես նվաճեց ոսկե մեդալ Շեֆիլդի մրցաշարում։
Հունվարի 18-ին Եվրոպայի առաջնությունում կկայանա գալա ելույթ, որը ուղիղ հեռարձակմամբ կհեռարձակվի Վրաստանի Առաջին և Առաջին Սպորտ ալիքներով՝ ժամը 19:00-ից։