Գեդի Փոփխաձեն վիրավորել է իր թիմակիցներին և դա արել է կրոնական թեմայի շահարկման ֆոնին. Իրակլի Կոբախիձե
Գեդի Փոփխաձեն վիրավորել է իր թիմակիցներին,- նշված հայտարարությունն արել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ պատգամավոր Գեդևան Փոփխաձեի կողմից մեծամասնությունը լքելու հարցի առնչությամբ:
Նրա խոսքով, տեղի է ունեցել մի քանի տհաճ միջադեպ, սակայն խորհրդարանական մեծամասնությունը շարունակում է աշխատանքը:
Խորհրդարանի նախագահը հույս է հայտնում, որ նման փաստեր ապագայում տեղի չեն ունենա:
«Խորհրդարանական մեծամասնությունը շարունակում է աշխատանքը: Տեղի է ունեցել մի քանի տհաճ միջադեպ, այդ թվում, Գեդևան Փոփխաձեի կողմից: Ցավոք, Գեդի Փոփխաձեն ծանր վիրավորել է իր թիմակիցներին և դա արել է կրոնական թեմայի շահարկման ֆոնի ներքո: Մենք քննարկում ենք նման հարցերը և վստահ ենք, նման փաստեր ապագայում տեղի չեն ունենա»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնությունը համախմբված է: Սակայն կան մի քանի պատգամավորներ, որոնք ելույթ ունենալիս թույլ են տվել սխալներ, այդ թվում է Նուկրի Քանթարիան: