Գեդևան Փոփխաձեն մեծամասնությունից չի հեռացել և պետք չէ արագացնել գործընթացը. Էկա Բեսելիա
Գեդևան Փոփխաձեն մեծամասնությունից չի հեռացել և պետք չէ արագացնել գործընթացը, ով շտապում է, ասեմ, որ զուր,- այս մասին հայտարարել է խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան:
Ինչպես նշել է Բեսելիան, մեծամասնության ներսում անհրաժեշտ է հանդիպել և այդ հանդիպմանն է սպասում նաև Գեդևան Փոփխաձեն:
«Նման հարցերով հանրային քննարկումների կողմնակից չեմ և այս ընկերական դատարանները շատ անհարմար են: Մեծամասնության ներսում անհրաժեշտ է հանդիպում: Գիտեմ, որ այդ հանդիպմանն է սպասում նաև Գեդևան Փոփխաձեն: Նա որևէ պաշտոնական գործընթացներ չի սկսել և որևէ դիմում չի գրել: Նա ասել է, որ պետք է որոշվեն որոշ հարցեր և դա պետք է տեղի ունենա մեծամասնության ձևաչափում: Ով Գեդևան Փոփխաձեի հայտարարությունների շուրջ անում է հապճեպ գնահատականներ, ինչպես երևում է, շտապում է: Ով շտապում է, ասեմ, որ իզուր»,- հայտարարել է Էկա Բեսելիան:
Նրա խոսքով, անհրաժեշտ է, որպեսզի նման հարցերով քննարկումներ անցկացվեն մեծամասնության ներսում: