Պատգամավոր Գեդևան Փոփխաձեն հեռանում է խորհրդարանական մեծամասնությունից: Այս մասին Առաջին ալիքին է հայտնել Գեդևան Փոփխաձեն:
Փոփխաձեի մեկնաբանմամբ, իր որոշումը կապված է կառավարող թիմի անդամների կողմից Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ Նինիա Կակաբաձեի թեկնածությանն աջակցելու հետ:
Խորհրդարանը Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ է հաստատել Նինիա Կակաբաձեին:
Նինիա Կակաբաձեին խորհրդի որպես անդամ ներկայացրել էր «Եվրոպական Վրաստան»-ը: