Գեդևան Փոփխաձեն լքում է խորհրդարանական մեծամասնությունը

14:03, 04.04.2018

Պատգամավոր Գեդևան Փոփխաձեն հեռանում է խորհրդարանական մեծամասնությունից: Այս մասին Առաջին ալիքին է հայտնել Գեդևան Փոփխաձեն:

Փոփխաձեի մեկնաբանմամբ, իր որոշումը կապված է կառավարող թիմի անդամների կողմից Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ Նինիա Կակաբաձեի թեկնածությանն աջակցելու հետ:

Խորհրդարանը Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ է հաստատել Նինիա Կակաբաձեին:

Նինիա Կակաբաձեին խորհրդի որպես անդամ ներկայացրել էր «Եվրոպական Վրաստան»-ը:

Նմանատիպ