Գեդևան Փոփխաձեն լքել է «Մեր Վրաստան-Համերաշխության դաշինք» կուսակցությունը
Գեդևան Փոփխաձեն լքել է «Մեր Վրաստան-Համերաշխության դաշինք» կուսակցությունը:
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:
Փոփխաձեի որոշման կոնկրետ պատճառների մասին կուսակցությունում չեն խոսում:
«Մեր Վրաստան-Համերաշխության դաշինք» կուսակցությունը մասնակցել է նաև խորհրդարանական ընտրություններին, սակայն ընտրական շեմը չի հաղթահարել: