«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպա՝ «Հյուսիսային հոսք 1»-ով, ռուսական ընկերությունը այս փաստը բացատրում է վերանորոգման աշխատանքներով
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ամբողջությամբ դադարեցրել է «Հյուսիսային հոսք 1»-ով Եվրոպա գազի մատակարարումը։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
«Գազպրոմ»-ը նշում է, որ խողովակաշարի սահմանափակումը դրվել է վերանորոգման աշխատանքների պատճառով։ Կանխարգելիչ աշխատանքները պետք է տեւեն երեք օր։
«Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է։ Կոմպրեսորային բլոկում մեկնարկում են պլանային վերանորոգման աշխատանքները»,- ասված է «Գազպրոմ»-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիս ամսին «Գազպրոմը» կտրուկ նվազեցրեց գազի մատակարարումը։ Ռուսական ընկերությունում դա բացատրել են Կանադայում վերանորոգված «Siemens» խողովակաշարի ուշացումով։