Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալություն. Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Համասի կողմից ղեկավարվող Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։
«Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, տասնյակները վիրավորվել են։ Մեր թիմերը դեռևս աշխատում են ավերակներից զոհվածներին և վիրավորներին դուրս բերելու ուղղությամբ», – ասել է գործակալության խոսնակ Մահմուդ Բասալը։
Իսրայելը սկսել է հարձակումը Գազայի քաղաքի վրա այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին «անհապաղ և հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին»։
Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, որոշումը կայացվել է Համասի կողմից հրադադարի պայմանների ևս մեկ խախտման պատճառով։