Գազայի հատվածում Նասեր հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման հետևանքով հինգերորդ լրագրողն է զոհվել
Գազայի հատվածում Նասեր հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման հետևանքով հինգերորդ լրագրողն է զոհվել

Իսրայելի հարձակման հետևանքով Գազայի Նասեր հիվանդանոցում զոհվել է հինգերորդ լրագրողը։ Նա մահացել է հարձակման ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով։

Իսրայելն երկու անգամ հարված է հասցրել Գազայի հիվանդանոցին։ Երկրորդ հարվածը եղել է այն ժամանակ, երբ փրկարարական գործողություն էր իրականացվում՝ առաջին հարձակման զոհերին և վիրավորներին դուրս բերելու նպատակով։

Զոհված լրագրողներից երկուսը աշխատում էին «Reuters» գործակալությունում, մեկը՝ որպես ֆրիլանս լրագրող՝ «Associated Press»-ի համար, իսկ երկուսը՝ «Al Jazeera»-ի աշխատակիցներ էին։ Ընդհանուր առմամբ, 20 զոհերի թվում, լրագրողներից բացի, կային նաև խաղաղ բնակիչներ։ Վիրավորների թվում կա առնվազն մեկ լուսանկարիչ։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Իսրայելի պաշտպանության ուժերը, որոնք հայտարարում են, որ հարձակման թիրախը մեդիայի ներկայացուցիչները չեն եղել։