Գազայի հատվածում մարդասիրական օգնության կենտրոնի վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, մոտ 300-ը՝ վիրավորվել
Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից մարդասիրական օգնության կենտրոնի վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, իսկ մոտ 300-ը՝ վիրավորվել։
Սակայն իսրայելական կողմը թվերը խիստ չափազանցված է համարում։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ նախազգուշական կրակոցներ են արձակել այն բանից հետո, երբ խաղաղ բնակիչները հավաքվել էին սնունդով բեռնված բեռնատարների շուրջ։
Ավելի ուշ հիվանդանոցը հայտնել է, որ զոհվել է 48 պաղեստինցի։