Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 98 մարդ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է առնվազն 98 մարդ։ Արաբական լրատվամիջոցների տեղեկությամբ՝ զոհվածների թվում 33 մարդ մահացել է հումանիտար օգնության բաշխման կենտրոնների մոտ։
Ըստ հաղորդագրությունների՝ առնվազն 20 մարդ սպանվել է առավոտյան։
Արաբական մամուլը հաղորդում է, որ Իսրայելի զինված ուժերը ռմբակոծել են դպրոցական շենք Շեյխ Ռադվանի թաղամասում՝ Գազա քաղաքում, որտեղ ապաստան էին գտել տեղահանվածները։
Զոհեր են գրանցվել նաև իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Խան Յունիս քաղաքի մերձակայքում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրահանգել են իսրայելական բանակին 48 ժամվա ընթացքում ներկայացնել պլան՝ «Համասի» կողմից Գազայում հումանիտար օգնության «գրավումը» դադարեցնելու համար։