Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում վերջին օրվա ընթացքում զոհվել է առնվազն 29 մարդ

15:41, 12.05.2025

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է առնվազն 29 մարդ, հաղորդում է Ղազայի առողջապահության ծառայությունը։

Ըստ հաղորդագրությունների՝ վերջին 24 ժամվա ընթացքում արաբական անկլավում ռազմական գործողության հետևանքով վիրավորվել է 94 մարդ։ Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելը ռմբակոծել է Ջաբալիայի դպրոցի շենքը, որը վերածվել էր ապաստարանի։ Ռմբակոծության հետևանքով զոհվել է 17 մարդ։

Ըստ տեղեկությունների՝ Իսրայելի ռազմական օդային հարվածների հետևանքով Ղազա քաղաքում զոհվել է երկու մարդ։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելցի զինվորները հրետանուց կրակ են բացում քաղաքի ծայրամասերի վրա։

2023 թվականին սկսված ռազմական գործողության արդյունքում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 52,862-ի, վիրավորվել է 119,647 մարդ։

Նմանատիպ