Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության հետևանքով անցած օրվա ընթացքում զոհվել է առնվազն 79 մարդ, վիրավորվել՝ 228-ը
Արաբական լրատվամիջոցների տվյալներով՝ նրանց մեծ մասը զոհվել է Գազա քաղաքում, որտեղ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն է իրականացնում։
Գազայի առողջապահության ծառայության տվյալներով՝ ևս մի քանի մարդ դեռևս մնում է փլուզված շենքերի փլատակների տակ։
Հաղորդումների համաձայն՝ Ալ-Քուդս հիվանդանոցի մոտակայքում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Արաբական լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելի բանակը շարունակում է իր «ծայրահեղ ճնշումը»՝ հյուսիսում բնակվող հարյուր հազարավոր պաղեստինցիների բռնի տեղափոխելու համար դեպի գերբնակեցված կենտրոնական և հարավային Գազայի հատված։
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր զոհերի թիվը գերազանցել է 65,000-ը։