Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում երեկ գիշեր զոհվել է առնվազն 90 մարդ, այդ թվում՝ 24 երեխա
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում երեկ գիշեր զոհվել է առնվազն 90 մարդ, այդ թվում՝ 24 երեխա

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում երեկ գիշեր զոհվել է առնվազն 90 մարդ, այդ թվում՝ 24 երեխա, հաղորդում են արաբական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական բժշկական աղբյուրներին։

Հաղորդումների համաձայն՝ Գազայի կենտրոնում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 42 պաղեստինցի, հյուսիսում՝ 31-ը և հարավում՝ 18-ը։ Հարվածներից մեկը հասցվել է Գազայի քաղաքի բնակելի թաղամասին՝ մի քանի պաղեստինցիների ավերակների կույտի մեջ թողնելով։

Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազայի կենտրոնական Դեյր էլ-Բալահ քաղաքում գտնվող ներքին տեղահանված անձանց համար նախատեսված վրանը։