Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

12:32, 07.04.2025

Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ գիշերը Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածի երկու գլխավոր հիվանդանոցների վրա, որոնց մոտ մարդիկ ապրում էին վրաններում։ Հարձակման արդյունքում առնվազն երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ տեղացի լրագրող։ Առնվազն ինը մարդ վիրավորվել է, այդ թվում՝ վեց լրագրող։

Բացի այդ, հիվանդանոցից հայտնել են, որ տարածքում առանձին հարվածների արդյունքում մահացել է 15 մարդ։

ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Գազայում մահացածների թիվը կազմում է 50021, վիրավորների թիվը գերազանցում է 113274-ը։

Նմանատիպ