Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության արդյունքում 57 մարդ է զոհվել
Al Jazeera-ն հայտնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության արդյունքում 57 մարդ է զոհվել։
Ըստ տեղեկությունների՝ իսրայելցի զինվորները հարձակվել են Ջաբալիայում գտնվող բժշկական հաստատության վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ Ջաբալիայում գտնվող բժշկական հաստատությունն ահաբեկիչներն օգտագործում էին որպես հրամանատարական կենտրոն և հարձակումներ ծրագրելու համար։
Ըստ արաբական լրատվամիջոցների՝ զոհերի թվում կան կանայք և երեխաներ։
Ըստ տեղեկությունների՝ Գազայի կենտրոնում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ։